Հայաստանը պատրաստ է հումանիտար օգնություն և փրկարարներ ուղարկել Թուրքիա և Սիրիա
ՀայաստանՀՀ-ն պատրաստ է և այս պահին քննարկում է առաջին անհրաժեշտության ապրանքների, հումանիտար օգնության փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ։ Այդ մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
Պաշտոնյան նաև նշել է, որ քննարկվում է փրկարար ծառայության ջոկատների գործուղման հարցը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու։
«Մենք ինքներս 1988-ին մեր տարածքում՝ ՀՀ-ում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը, և մենք այդ ժամանակ միայնակ չենք մնացել, մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը, և կարծում ենք, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն»,-ասել է նա։