Թուրքիայում մի ամբողջ ֆուտբոլային թիմ է մնացել հյուրանոցի փլատակների տակ
Սպորտ
«Մարասփոր» ֆուտբոլային թիմը հայտնվել է Թուրքիայում փլուզված հյուրանոցի փլատակների տակ։ Ակումբի ներկայացուցիչները տեղակայվել էին երկրաշարժից ավերված հյուրանոցում, հայտնում է Aspor-ը։
Նշվում է, որ, ըստ վերջին տեղեկությունների, փրկվել է թիմի մեկ անդամ, իսկ «Մարասփորի» մնացած ներկայացուցիչները շարունակում էին մնալ փլատակների տակ։ Այս պահին փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում։ Ամենաուժեղ ցնցումները ունեցել են 7,8 մագնիտուդ (10 հնարավորից)։ Բնական աղետների հետեւանքով ամբողջ Թուրքիայում փլուզվել են բազմաթիվ շենքեր։ Նախնական հաշվարկներով՝ ներկայումս փլատակների տակ հազարավոր մարդիկ կան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)