Էրդողանի խոսնակը Charlie Hebdo-ի ծաղրանկարիչներին մաղթել է «խեղդվել իրենց չարությունից»
Թուրքիայի նախագահի խոսնակ Ռեջեփ Թայիփ Էրդողան Իբրահիմ Կալընն արձագանքել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարին, որը ծաղրում է ավերիչ երկրաշարժը։ Իր Twitter-ում Կալընը ծաղրանկարի հեղինակներին մաղթել է «խեղդվել իրենց չարությունից ու ատելությունից»։
«Ժամանակակից բարբարոսներ։ Խեղդվեք ձեր չարությունից ու ատելությունից»,- գրել է նա։
Charlie Hebdo-ի «Երկրաշարժ Թուրքիայում» ծաղրանկարն ուղեկցվում է «Այլևս տանկեր ուղարկելու կարիք չկա» արտահայտությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)