Ռեփեր Jay Z-ն հայտարարել է, որ Բեյոնսեի նոր ալբոմը «ոգեշնչել է աշխարհին»
ԱյլՌեփեր Jay Z-ն բարձր է գնահատել իր կնոջ՝ Բեյոնսեի նոր ալբոմի մշակութային ազդեցությունը։ Ըստ Hypebeast-ի՝ երաժիշտը հայտարարել է, որ «RENAISSANCE» սկավառակը «ոգեշնչել է աշխարհին»։
«Բոլորը ոգեշնչված են: Դա ոգեշնչեց աշխարհին: Ռեմիքսները մեկը մյուսից լավն են», - ասել է Ջեյ Զին:
Նա նաև կարծիք է հայտնել, որ «RENAISSANCE»-ն արժանի էր հաղթել «Գրեմմիի» «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Ալբոմը թողարկվել է 2022 թվականի հուլիսի 29-ին։ Թողարկումից քիչ առաջ երգչուհին սոցցանցերից ջնջել էր բոլոր լուսանկարները։
«Գրեմմի» 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեն հաղթել է «Լավագույն R&B երգ», «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» (RENAISSANCE), «Լավագույն պարային ձայնագրություն» և «Լավագույն ավանդական R&B կատարում» անվանակարգերում:
Բեյոնսեն պատմություն է կերտել՝ դառնալով «Գրեմմի» մրցանակաբաշխության ամենաշատ պարգևատրված երգչուհի՝ 32 մրցանակներով։ Կատարողուհին մրցանակի ռեկորդ է սահմանել նաև անվանակարգերի քանակով. 65-րդ արարողությանը նրա թեկնածությունը ներկայացվել է 9 անվանակարգերում։