«Ինձ անիծեք, որ օրհնելով հասնեմ ավելի վեր». Նազենի Հովհաննիսյան
ԺամանցԴերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ, որտեղ ասմունքում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի գրած տողերը:
«Ինձ անիծեք, որ օրհնելով հասնեմ ավելի վեր...
ատեք ուժգին, որ ես դառնամ ավելի՜ սեր,
ես հակառակն եմ լինելու հոսանք կյանքին,
ես վազք եմ դառնալու զբոսանք փառքին ձեր հակառակ,
ու սկավառակը ձեր անմիտ սրտի ձայնագրված տիեզերքի համար աղմուկ հանդիսացող զարկով՝
ես լսելու եմ անդադար ու հիանամ պայթող արկով նախանձության ...
որի քամին ինձ ավելի հեռու է տանում՜՝ սիրելի մարդկանց տիրույթ՜՜՜
զայրույթը՞ ձեր՝ իմ ժպիտի ծնողն է, իմացե՛ք,
ձեր հայհոյանքը իմ սփոփանքն է,
Դիմացեք իմ հակառակ մտքին, սրտին ու տեսակին, բագին տենչող իմ սուտ քրիստոնյանե՜ր,
միայն ձեզ հակառա՛կ կարող եմ դեպի Տեր աղոթքն ու ինքս ինձ ես հասցնել.....
ինձ անիծեք...որ այս դարում հասցնեմ ապրել»,- հոլովակին կից տողերը գրել է Նազենին: