Արթուր Հարությունյանն ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից
Քաղաքական
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի փետրվարի 7-ի հրամանով՝ պաշտոնից ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ա. Մնացականյանի 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ 01/08.1/4704-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Հարությունյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Արթուր Լևիկի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 7-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)