ԱՄՆ-ում տղամարդը մարդու ծնոտ է թողել ոստիկանական բաժանմունքում և փախուստի դիմել
ԱյլԱՄՆ-ում ոստիկանությունը փնտրում է տղամարդու, ով բաժանմունքում թողել է մարդու ծնոտ և այլ առարկաներ, գրում է HuffPost-ը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում։ Անհայտ տղամարդը մտել է ոստիկանական բաժանմունք և այնտեղ թողել ինչ-որ մեկի ծնոտը, ինչպես նաև տարբեր առարկաներ։ Դրանից հետո նա դուրս է եկել փողոց և անհայտ ուղղությամբ դիմել փախուստի։
Ոստիկաններն ուսումնասիրել են մնացորդները և եզրակացրել, որ ծնոտը, ամենայն հավանականությամբ, պատկանում է մարդու։ Դրանից հետո ոստիկանները տղամարդու նկատմամբ հետախուզում են հայտարարել, սակայն մինչ այժմ նրան չեն կարողացել գտնել։ Քննիչները կարծում են, որ հետախուզվողը կարող է սպանություն գործած լինել, ուստի խնդրում են մարդկանց ավելի զգույշ լինել և տեղեկություններ տրամադրել նրա գտնվելու վայրի մասին։