ՀՀ ՆԳՆ փրկարարական ջոկատները մեկնեցին Սիրիա
ՀասարակությունՓետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհեցին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: