Թրամփը ծաղրել է Բայդենին
ԱՄՆԴոնալդ Թրամփը հերքում է, որ իր նախագահության տարիներին չինական հետախուզական օդապարիկներ են թռել ԱՄՆ-ի վրայով։
ԱՄՆ նախկին նախագահը հերթական ապատեղեկատվություն է որակել այն, որ իր օրոք առնվազն երեք անգամ լրտեսական օդապարիկներ են տեսել ամերիկյան տարածքի վրա՝ կարևոր ռազմավարական օբյեկտների մոտ։
«Չինաստանից ոչ մի օդապարիկ չի թռել ԱՄՆ-ի վրայով, երբ ես նախագահ էի», - գրել է նա իր սեփական Truth Social սոցիալական ցանցում։
Telegram-ում Թրամփը «զվարճալի» է որակել այն, թե ինչպես են Բայդենի մարդիկ արդարացումներ գտնում օդապարիկի դրվագի համար՝ «օգտագործելով ապատեղեկատվություն և փորձելով իրեն ներքաշել դրա մեջ, ինչպես միշտ»։
Անցյալ շաբաթ ԱՄՆ զինված ուժերը Ատլանտյան օվկիանոսի վրա խոցել են չինական օդապարիկ, որն ավելի վաղ անցել էր Կանադայի և ԱՄՆ-ի տարածքը: Վաշինգտոնում ասել են, որ օդապարիկը զբաղվել է լրտեսությամբ, Պեկինում պատասխանել են, որ խոսքը կորած քաղաքացիական օդապարիկի մասին է։