«Ոսկու շուկայի» աշխատանքները դադարեցվել են
Հասարակություն«Ոսկու շուկայի» աշխատանքները դադարեցվել են: Այդ մասին տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնից։
«Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ՔՏՀԱ տեսուչները Երևան, Մ․Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքներ դադարացնելու որոշում են ընդունել։
«Այդ շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։