Երևանում ասեղնաբույժը բուժման ընթացքում սեռական բնույթի գործողություններ է կատարել 2 քույրերի նկատմամբ
ՀասարակությունՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում ժամանակավորապես բնակվող 59-ամյա մի տղամարդու նկատմամբ։ Այս մասի հայտնում է Shamshyan.com-ը։
Փետրվարի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով Զավարյան փողոցում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել այդ տղամարդուն։
Վերջինս կասկածվում է Երևանում իրեն պատկանող բնակարանում Երևանի բնակիչներ՝ 17-ամյա և 25-ամյա քույրերի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ։
Տղամարդը զբաղվել է ասեղնաբուժությամբ և նման բնույթի գործողություններ կատարել է քույրերին բուժելու ընթացքում։