Մարալիկի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել
ՀասարակությունՓետրվարի 9-ին՝ ժամը 05։42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին։