Արմեն Չարչյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա դեմ քրգործ կհարուցվի (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվեց համաձայնությունը:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր միջնորդություն ներկայացրել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար:
Երեկ ԱԺ-ն համաձայնություն տվեց նաև քրեական հետապնդում հարուցել Պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ: Սեյրան Օհանյանի մասով դատախազը երեք միջնորդություն էր ներկայացրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)