Ճանապարհի մերկասառույցի և երկաթե արգելապատնեշների բացակայության պատճառով 40-ամյա վարորդը հայտնվել է ձորում
Արտակարգ Պատահար
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Ու ճանապարհը սպասարկող ընկերությունը եթե ժամանակին կատարեր աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ, իսկ պատկան մարմիններն էլ նշված հատվածում տեղադրեին երկաթե արգելապատնեշներ, վթարը տեղի չէր ունենա, իսկ մեքենան էլ մերկասառույցի պատճառով չէր հայտնվի ձորում, կբախվեր երկաթե արգելապատնեշներին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել