Մահացել է Բարսելոնայի նախկին խաղացող Մարկոս Ալոնսո Պենյան
Սպորտ
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մարկոս Ալոնսո Պենյան։
63 տարեկանում մահացել է կատալոնական ակումբի պաշտպան Մարկոս Ալոնսոյի հայրը։
««Բարսելոնան» իր խորին ցավակցությունն է հայտնում «Բարսայի» նախկին խաղացող, և առաջին թիմի ֆուտբոլիստի հոր՝ Մարկոս Ալոնսո Պենյայի մահվան կապակցությամբ։ Մեր բոլոր մտքերը Մարկոս Ալոնսոյի և նրա ընտանիքի հետ են։ Հանգչիր խաղաղությամբ»,-այս մասին հայտնում է armsport-ը։
«Բարսելոնայի» կազմում Ալոնսոն խաղացել է 1982-1987 թվականներին, խաղացել է նաև «Ատլետիկոյում»: Իսպանիայի հավաքականի կազմում նա նվաճել 1984 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)