Դավիթաշենում գործող «Երևան Սիթի»-ի ավտոկայանատեղիում տղամարդու դի է հայտնաբերվել
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոկայանատեղիում հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։