Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին։ Լարսը փակ է բեռնատարների համար
ՎրաստանՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
«Դժվարանցանելի են Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատված։
Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար:
Արագածոտնի, Լոռու մարզերի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակ, Բերդ, Նոյեմբերյան և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։
Գորիս քաղաքում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։