Բրիթնի Սփիրսի հարազատները հայտարարել են, որ երգչուհին «շուտով կմահանա»
ԺամանցԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի հարազատները անհանգստացած են երգչուհու առողջությամբ և փորձել են օգնել նրան։ Այս մասին հայտնում է TMZ-ն։
Հարազատներն անհանգստացած են, որ երգչուհին «շուտով կմահանա»։ Նա ընդունում է դեղամիջոցներ, որոնք «գրգռում են իրեն», նա «խելագարվում է» և չի ընդունում այն դեղամիջոցները, որոնք կայունացնում են իր վիճակը։ Օգնության պլանն այն էր, որ Բրիթնին պետք է երկու ամիս ապրեր վարձով և ստանար և՛ բուժօգնություն, և՛ հոգեբանական խորհրդատվություն: Սակայն Բրիթնի Սփիրսը «որոշ չափով տեղյակ» է եղել ծրագրի մասին և չեղարկել է այն։