Հայ պարալեռնադահուկորդների նվաճումները՝ Իրանում կայացած մրցաշարում
Սպորտ
Հայ պարալեռնադահուկորդներ Ստասիկ Նազարյանը, Հայկ Աբգարյանը, Տիգրան Գրիգորյանը և Էրիկ Գրիգորյանը մասնակցել են Իրանում կայացած պարալեռնադահուկի ազգային առաջնությանն ու նվաճել երեք մեդալ:
Հսկա ոլորավայրէջք ձևում հաղթող է ճանաչվել Ստասիկ Նազարյանը, իսկ Հայկ Աբգարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ոլորավայրէջք մրցաձևում Ստասիկ Նազարյանը կրկին ցույց է տվել լավագույն արդյունքը՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան շնորհավորել է մարզիկներին և մաղթել նորանոր հաղթանակներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն