Երեւան-Մեղրի ճանապարհին «Nissan Xterra»-ն դուրս է եկել ճանապարհից ու գլխիվայր շրջվել
ՀասարակությունՓետրվարի 10-ին, ժամը 05:14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 149-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել ճամփեզրյա հատվածում․ տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան։