77 համարի «Գազելի» վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել վարորդական իրավունքից
Արտակարգ Պատահար
Թիվ 77 երթուղու վարորդը հարբած է եղել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Քանի որ բնական հետաքրքրություն կա՝ կապված թիվ 77 երթուղում տեղի ունեցած միջադեպի հետ (պարեկային ոստիկանության ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը հարբած է), և որպեսզի ստիպված չլինենք առանձին-առանձին պատասխանել բոլորիդ հարցերին, տեղեկացնում եմ, որ վարորդը հեռացվել է աշխատանքից և զրկվել է վարորդական իրավունքից»,-նշել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 10-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայրաքաղաքում ծառայության ընթացքում նկատել են՝ թիվ 77 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդը ավտոմեքենան վարում է անկանոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)