Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքները հուժկու երկրաշարժից տուժած տարածքներում
ՀասարակությունՀայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։