«Երեխաներին հանելուց առաջ թող նկարեին, հասկանայինք՝ ինչ դիրքում են եղել». հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայր․ News.am
ԻրավունքԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված շարքային զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետեւանք է եղել։
Զոհված զինծառայողի հայրը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով զինծառայողների՝ ննջասենյակի տարբեր հատվածներում հայտնաբերելու մասին Դատախազության հայտարարությանը, ասաց. «Ինձ համար իրենց խոսքն արժեք չունի: Ես մի քիչ հավատում եմ տեղերում պառկած լինելուն, որովհետեւ եթե իրենք ոտքի վրա լինեին կգտնեին ելք կացարանից դուրս գալու համար»:
Գաբրիել Կիրակոսյանը շեշտեց, որ հավատում է միայն փաստերին. «Եթե երեխաներին իրենք այդտեղից հանում էին, ո՞վ է այդ հրամանը տվել երեխաներին հանելու, թող հանելուց առաջ երեխաներին տեսանկարահանեին, որպեսզի այս հակասական հայտարարությունները չլիներ, հասկանայինք՝ երեխաներն ինչ դիրքում են եղել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։