«Սևան» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է արգելված իրերով ներնետված փաթեթը
Հասարակություն
Փետրվարի 9-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները արգելված իրերի հնարավոր ներնետման մասին տեղեկությունը ստուգելու համար իրականացրել են տեղազննություն և պատժախցերի մասնաշենքի հետնամասում՝ ձնածածկույթի վրա, հայտնաբերել են դեղին, կպչուն ժապավենով փաթեթավորված, կասկածելի պարունակությամբ փաթեթ։ Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից։
Սահմանված կարգով փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ծխախոտի տուփի մեջ լցված «Լիրիկա 300մգ» գրառմամբ 10 դեղապատիճ, սպիտակ, փոշենման և դեղնականաչավուն, չոր զանգվածներով երկուական փաթեթ, ինչպես նաև՝ պլաստմասե տարայով հեղուկ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)