Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը․«Լուրեր»
ԻրավունքԴատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Ըստ իրավապահների՝ նա 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ:
Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ:
Սարգսյանը մի քանի տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում: