Հնդկաստանում կոչ են արել քաղաքացիներին Վալենտինի օրը գրկել կովերին
ԱյլՀնդկաստանի կառավարությունը խնդրել է իր քաղաքացիներին Վալենտինի օրը գրկել կովերին, գրում է HuffPost-ը։ Իշխանությունների կարծիքով՝ դա կօգնի առաջ մղել հինդուական արժեքները։
Նախաձեռնության հեղինակը Հնդկաստանի Կենդանիների բարեկեցության պետական դեպարտամենտն է։ Պաշտոնյաների կարծիքով՝ կովերին գրկելը կբերի էմոցիոնալ հարստություն և կավելացնի ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ երջանկությունը բնակչության շրջանում։ Այն հնդիկները, ովքեր կովերին որպես սուրբ կենդանիներ են երկրպագում, գոհ են այս առաջարկից:
Վերջին տարիներին Վալենտինի օր հինդուիստները ներխուժել են հնդկական քաղաքների թեմատիկ խանութներ՝ այրելով բացիկներն ու նվերները, իսկ զույգերին վռնդել են ռեստորաններից: Ակտիվիստների կարծիքով՝ այս տոնը փչացնում է հասարակությանը և հակասում է հնդկական ավանդական արժեքներին։