Հոգեբանները պարզել են, թե ինչպես է փոխվում տղամարդու և կնոջ սեռական ցանկությունը ժամանակի ընթացքում
ԱյլՄելբուռնի համալսարանի հոգեբանները պարզել են, թե ինչպես է փոխվում տղամարդու և կնոջ սեռական ցանկությունը ժամանակի ընթացքում: Հեղինակների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Archives of Sexual Behavior ամսագրում։
Երեք փորձերի արդյունքները ցույց են տվել, որ երկարաժամկետ հեռանկարում կանանց մոտ սեռական ցանկությունը զգալիորեն ավելի փոփոխական է եղել, քան տղամարդկանց մոտ: Կարճաժամկետ կտրվածքով սեռային տարբերություններ չեն եղել, երկու սեռերի մոտ էլ սեքսուալ ցանկությունների մեծ տատանումներ են եղել:
«Այս բացահայտումը հակասում է այն ենթադրությանը, որ տղամարդիկ երկար ժամանակ ունենում են կայուն սեռական ցանկություն: Մենք նաև պարզեցինք, որ կանացի ցանկությունը բացասաբար է կապված հոգնածության և զայրույթի հետ»,- նշել են հեղինակները։
Հետազոտության առաջին մասում օգտագործվել են մոտ 2000 մարդու 13 տարվա ուսումնասիրության տվյալները: Տվյալները պարունակում էին տեղեկություններ ծննդաբերության, դաշտանադադարի, սեռական ցանկության, զուգընկերոջ հետ հարաբերությունների և այլնի մասին։ Երկրորդին մասնակցել են 112 զույգեր, ովքեր վեց օրվա ընթացքում միաժամանակ կարճ հարցումներ են անցկացրել սեռական ցանկության և ընդհանուր առմամբ վիճակի մասին: Երրորդ մասը կենտրոնացած էր ընդհանուր սեռական ցանկության վրա, այլ ոչ թե կոնկրետ զուգընկերոջ հանդեպ զգացմունքների վրա: Դրան մասնակցել է 255 մարդ, ովքեր պետք է գնահատեին իրենց սեռական ցանկությունը, ինչպես նաև հոգնածության ու սթրեսի զգացումը։