Թուրքիայում ընդդիմադիրները դատի են տվել Էրդողանի օգնականներին․ Bloomberg
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականների դեմ՝ երկրաշարժից անմիջապես հետո երկրում Twitter-ի արգելափակման հրաման տալու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Twitter-ի գործունեությունը Թուրքիայում սահմանափակվել է փետրվարի 9-ին՝ երկրաշարժերի մասին կեղծ հաղորդագրությունների տարածման պատճառով։ ԺՀԿ-ն կարծում է, որ աղետի համատեքստում սա չարդարացված միջոց էր, քանի որ սոցցանցը «կենսական ալիք» է փլատակների տակ մնացած մարդկանց և նրանց որոնող մարդկանց համար։
Հայցեր են ներկայացվել կապի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Ադիլ Կարայսմայիլօղլուի դեմ։ Երկու պաշտոնյաներն էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականներն են։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)