Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. կա վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 10-ին, կրակոցնր են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Բագրատ Չիբուխչյանի, ՀՈԲ բաժանմունքի պետ Մանվել Երեմյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ համայնքային ոստիկաններ Արմեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը հիվանդանոցում պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռոբերտ Մ-ն «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։