Դրեյքին կանչել են դատարան
ԺամանցԿանադացի ռեփեր Դրեյքին կարգադրել են ներկայանալ XXXTentacion-ի (իսկական անունը՝ Ջեյսի Օնֆրոյ) 2018 թվականի սպանության գործով դատական նիստին։ Այս մասին գրում է Complex-ը։
Ռեփերի սպանության մեջ մեղադրվողներից մեկի պաշտպանությունը պահանջել է կանչել Դրեյքին՝ ցուցմունք տալու համար։ Նրա հետ XXXTentacion-ը կոնֆլիկտ է ունեցել։ Կատարողին ներգրավելու որոշումը կապված է մահացած ռեփերի սոցիալական ցանցերում ժամանակին հայտնված հրապարակման հետ. «Եթե ինչ-որ մեկը փորձի ինձ սպանել, դա կլինի Դրեյքը»։ Այնուհետ երաժիշտը հայտարարել էր, որ իրեն հաքերային հարձակման են ենթարկել։ Նրան սպանել են չորս ամիս անց՝ 20 տարեկանում։
Լսումների օրը նշանակված է փետրվարի 24-ին, որին Դրեյքը կմիանա Zoom-ի միջոցով:
Ռեփերի մահվան մասին հայտնի է դարձել 2018 թվականի հունիսի 18-ին։ Երկու զինված անձինք հարձակվել են երաժշտի վրա, երբ նա եղել է իր մեքենայում։ Հարձակվողներից մեկը ատրճանակով գնդակահարել է XXXTentacion-ին։ Օնֆրոյը մահացել է հիվանդանոցում՝ նախքան կոմայի մեջ ընկնելը։