Քորթնի Քարդաշյանը թողարկել է ինտիմ առողջության համար նախատեսված մաստակ
Ժամանց43-ամյա հեռուստաաստղ և գործարար Քորթնի Քարդաշյանը ինտիմ առողջության համար արքայախնձորով և վիտամին C-ով մաստակ է ներկայացրել Վալենտինի օրվան ընդառաջ։ Նորույթի մասին գրում է Mirror հրատարակությունը։ Իսկ պաշտոնական կայքում Քորթնիի անունից ասվում է. «Ես դրանք այնքան համեղ եմ պատրաստել, որ չեք հավատա, թե որքան նաև օգտակար են»։
Քարդաշյանը պնդում է, որ վիտամինները պատրաստված են գինեկոլոգիական չափանիշներին համապատասխան և կանանց սեռական օրգաններին տալիս են «թարմություն և հաճելի համ»։ Իր սոցիալական ցանցերում աստղը նաև հրապարակել է նոր արտադրանքի գովազդային հոլովակը։
«Տվեք ձեր սեռական օրգաններին այն քաղցր հյուրասիրությունը, որին նրանք արժանի են և հենց իրենց դարձրեք քաղցր հյուրասիրություն: Չէ՞ որ ասում են՝ դու այն ես, ինչ ուտում ես»,- մակագրել է Քարդաշյանը տեսանյութը, որում կատուներով շրջապատված պառկած է հատակին և կոնֆետ է համտեսում։