Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հանրությանը ներկայացել է ծակ գուլպաներով
Լուսանկարներ
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը գրավել է լուսանկարիչների ուշադրությունը՝ հանրությանը հայտնվելով ծակ գուլպաներով, հայտնում է Express.co.uk-ը:
Նյութում նշվում է, որ Չարլզ III-ը և թագուհի Կոնսորթ Կամիլան ժամանել են Լոնդոնի Բրիկ Լեյնում գտնվող մզկիթ։ Մուտքի մոտ նրանց խնդրել են հանել կոշիկները։ Հրապարակված կադրերում երեւում է թագավորի գուլպաների վրայի անցքը։
Twitter-ի օգտատերերը հայտնել են, որ անգամ բրիտանացի թագավորը գուլպաների վրա ծակեր ունի, ինչպես նաև վստահություն են հայտնել, որ նա նոր գուլպաներ չի գնի, այլ հինը կկարի։
«Նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագավորը գուլպաների վրա անցք ունի», «Ես վստահ եմ, որ նա կկարի այս գուլպաները և նորը չի գնի», - գրել են օգտատերերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)