Օդի ջերմաստիճանը կնվազի
ՀայաստանԱԻՆ-ը հաղորդում է առաջիկա 5 օրվա եղանակը․
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-3 մ/վ: Փետրվարի 13-ին, 15-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 11-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։