Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանին փորձում են ներքաշել Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ
ՎրաստանՎրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիին Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ ներքաշելու փորձերը չեն դադարում։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
«Այս հակամարտությունը (Ուկրաինայում - խմբ․) ինչ-որ կերպ մեր երկիր տարածելու փորձերը, ցավոք, չեն դադարում։ Այս թեմայով մենք ուղղակիորեն լսել ենք Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները։ Նրանց նպատակն էր բացել «երկրորդ ճակատ»», - ասել է Վրաստանի վարչապետը։
Նա նշել է, որ դրա համար իբր Ուկրաինայից Վրաստան է ուղարկվել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, ով ներկայումս գտնվում է բանտում։
Ղարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանի իշխանություններին հաջողվել է խուսափել հակամարտության մեջ ներքաշվելուց։