Աղբյուրը խոսել է Բրիթնի Սփիրսի հոգեբանական լուրջ խնդիրների մասին
ԱյլԵրգչուհի Բրիթնի Սփիրսի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ աստղը տառապում է հոգեբանական խնդիրներով, որոնց մասին երկրպագուները նույնիսկ չգիտեն։ Այդ մասին գրում է Page Six-ը։
«Եթե մարդիկ իմանային Բրիթնիի իրական բժշկական կարգավիճակը, ես կարծում եմ, որ դա կբացահայտեր, որ նրա հոգեկան խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մարդիկ կարծում են», - ասել է ինսայդերը:
Նա պարզաբանել է, որ խնամակալության կազմակերպությունների մերձավոր շրջապատից դուրս ոչ մի մարդ չգիտի փոփ աստղի իրական բժշկական կարգավիճակը։ Ինսայդերը կարծում է, որ Սփիրսին չի կարելի վերադարձնել խնամակալի լիակատար վերահսկողության ներքո, նույնիսկ եթե կատարողն իսկապես խնամքի կարիք ունի։