Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ մանուկ հասակում երազել է միանձնուհի դառնալ
ԺամանցԴերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը Դրյու Բերիմորին տված հարցազրույցում խոստովանել է, որ դպրոցական տարիքում երազել է միանձնուհի դառնալ։
«Ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ: Ես ամեն օր գրադարանում էի, ամեն օր գրականության դասի էի գնում, և շատ էի ուզում այնտեղ աշխատել, իսկ հետո մտածեցի՝ «Ոչ, ես դեռ ուզում եմ միանձնուհի լինել»», - ասել է Անդերսոնը:
Ավելի վաղ Պամելա Անդերսոնը հայտարարել էր, որ պատրաստ է փոխարինել Ջենիֆեր Քուլինջին The White Lotus-ի 3-րդ սեզոնում։ «Ես հավակնոտ մարդ չեմ, բայց կարծում եմ, որ այս շարքին մասնակցելը մարտահրավեր կլիներ ինձ համար։ Ընդհանրապես, ես չէի հրաժարվի նման առաջարկից»,- ասել է Անդերսոնը: