Էմիլի Ռատակովսկին կրկին հանդիպում է կատակերգու Էրիկ Անդրեի հետ (լուսանկարներ)
ԼուսանկարներՄոդել Էմիլի Ռատակովսկուն նկատել են կատակերգու Էրիկ Անդրեի հետ զբոսնելիս։ Համապատասխան նկարները հրապարակում է Daily Mail-ը։
Հունվարի սկզբին Էմիլի Ռատակովսկին կասկածվում էր Էրիկ Անդրեի հետ սիրավեպի մեջ։ Ըստ երևույթին, ասեկոսեներն իրականություն են։ Անցած ուրբաթ՝ փետրվարի 10-ին, պապարացիները զույգին նկատել են Նյու Յորքում զբոսնելիս։ Նկարներում ինչպես մոդելը, այնպես էլ կատակերգու դերասանը ժպտում են։
Հուլիսին Էմիլի Ռատակովսկին բաժանվեց իր դավաճան ամուսնուց՝ Սեբաստիան Բեհր-ՄաքՔլարից, չորս տարվա ամուսնությունից և որդու՝ Սիլվեստր Ապոլլոյի ծնունդից հետո։ Ամուսնալուծությունից հետո մոդելին բռնացրել էին Քիմ Քարդաշյանի նախկին ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի և դիջեյ Օրացիո Ռիսպոյի հետ։
Անցյալ ամիս մոդելը պապարացիներին մեղադրել էր անձնական կյանքում իր անհաջողությունների համար։ «Ամեն անգամ, երբ գնում եմ հերթական ժամադրության, բոլորն իմանում են այդ մասին: Այդ թվում նաև այն տղաները, որոնց հետ ես հանդիպում եմ», - վրդովված ասել էր նա: