Ումա Թուրմանի 24-ամյա դուստրը լուսանկարվել է ամսագրի շապիկի համար
ԺամանցԴերասաններ Իթան Հոքի և Ումա Թուրման դուստրը` Մայան, լուսանկարվել է D la Repubblica ամսագրի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են հրապարակման Instagram-ի պաշտոնական էջում։
24-ամյա Մայա Հոքը դարձել է D la Repubblica-ի նոր համարի հերոսուհին։ Լուսանկարիչ Գրեգորի Հարիսի օբյեկտիվում աղջիկը կեցվածք է ընդունել՝ նստած աթոռին։ Նա հագել է Prada-ի կանաչ շապիկ և մանուշակագույն կիսաշրջազգեստ:
2020 թվականին Մայա Հոքը թողարկեց իր առաջին՝ Blush ալբոմը, իսկ 2022 թվականին թողարկեց իր երկրորդ՝ Moss ալբոմը։ Երաժշտական կարիերային զուգահեռ Մայան կառուցում է դերասանական կարիերա։ 2017 թվականին նա իր դեբյուտը ունեցավ «Փոքրիկ կանայք» մինի սերիալում, որից հետո հայտնվեց «Մի անգամ Հոլիվուդում» (2019) և այլ նախագծերում։ Բացի այդ, Հոքը պարբերաբար մասնակցում է նորաձևության ապրանքանիշերի գովազդային արշավներին՝ Calvin Klein-ից մինչև Miu Miu: