Վրաստանի արեւմուտքում 14 րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստան4.4 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բախմարո հանգստավայրում (օջախը 6 կմ խորության վրա) տեղական ժամանակով 12:07 – ին, այնուհետեւ 3.3 մագնիտուդով (օջախը 10 կմ խորության վրա)՝ 12:21-ին: Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Նախօրեին նույն վայրի մոտակայքում 4.3 մագնիտուդով ցնցումներ են եղել։