Փանիկի բնակիչը ապօրինի թմրանյութ էր պահել եւ օգտագործել
ՀասարակությունԱրթիկի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Փետրվարի 8-ին ոստիկանության Արթիկի բաժնում հավաստի տեղեկություն ստացվեց, որ Փանիկ գյուղի մի բնակիչ պահում և օգտագործում է թմրանյութ:
Իրացնելով տեղեկությունը՝ ոստիկանները Փանիկում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին նրան, իսկ վարած ավտոմեքենան տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ձերբակալվածը իրավապահներին ներկայացրեց մեքենայում պահած ծխախոտի երկու տուփ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող զանգված էր, մյուսում՝ սև և կանաչավուն հետքերով 2 կաթուցիչ:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ