Թուրքիայի երկրաշարժի կորուստները գերազանցել են 84 միլիարդ դոլարը. Bloomberg
ԼուսանկարներԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը կհանգեցնի ազգային տնտեսության ավելի քան 84 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ի վնասների: Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը մոտ 70,8 միլիարդ դոլարի վնաս են հասցրել տներին, ևս 10,4 միլիարդ դոլարի վնաս՝ ազգային եկամուտներին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Թուրքիայի ձեռներեցության և բիզնեսի համադաշնությանը։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ճանապարհներին և էլեկտրացանցերին, ինչպես նաև հիվանդանոցներին և դպրոցներին հասցված վնասը կարող է այս տարի երկրի բյուջեի դեֆիցիտը հասցնել ՀՆԱ-ի ավելի քան 5,4%-ի վնասի։
Bloomberg Economics-ի նախնական հաշվարկները ցույց են տվել, որ աղետների հետ կապված ծախսերը, ներառյալ վերականգնման ջանքերը, կարող են կազմել ՀՆԱ-ի մոտ 5,5%-ը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը մեկ տարվա ընթացքում կավարտի բնակարանների շինարարությունը։ Մինչ այդ աղետի հետևանքով տուժածների համար նախատեսվել էր մոտ 100 միլիարդ լիրա (5,3 միլիարդ դոլար)։