Թմրանյութերի մաքսանենգությանը համար հետախուզվող օտարերկրացի Մոհսենը ներկայացել է ոստիկանություն
ՀասարակությունՈստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին բաժին է ներկայացել 36-ամյա Մոհսեն Յ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա փետրվարի 2-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։