Ռուսաստանի փոխարեն Արևմուտքի հետ համագործակցությունը վնաս կհասցնի Սերբիային․ Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Սերբիան հասկանում է Ռուսաստանի հետ գործընկերության արժեքը, և դեպի Արևմուտքի կողմ ընտրությունը կարող է վնաս հասցնել Բելգրադին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Ազգային շահերը սակարկության առարկա չեն, Բելգրադը հասկանում է ռուս-սերբական ռազմավարական գործընկերության անկախ արժեքը և, հետևաբար, ձեռնպահ է մնում ի վնաս մեր հարաբերությունների գործնական միջոցներ ձեռնարկելուց», - ասված է Զախարովայի հայտարարության մեջ։
Նրա խոսքով, Բելգրադի այլ ընտրությունը զգալի վնաս կհասցնի երկրին: Զախարովան հավելել է, որ Մոսկվան և Բելգրադը շարունակում են կենտրոնացած մնալ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)