Իլոն Մասկը ծաղրել է ԱՄՆ-ի երկնքում «ՉԹՕ»-ի հայտնվելը
ԱյլTesla-ի հիմնադիր, Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հեգնանքով է վերաբերվել «ՉԹՕ»-ին, որը վերջերս ԱՄՆ զինվորականները խփել են ամերիկյան սահմանի մոտ:
«Մի անհանգստացեք, ուղղակի իմ ընկերներից մեկը հյուր է եկել ինձ»,- գրել է Մասկը Twitter-ում:
Մի քանի ժամում Մասկի հեգնական գրառումը հավաքել է գրեթե 70 միլիոն դիտում և ավելի քան 500 հազար հավանում։
Խոսքը ութանկյուն թռչող օբյեկտի մասին է, որը փետրվարի 13-ի գիշերը ամերիկյան F16 կործանիչը խփեց Հուրոն լճի վրա՝ ԱՄՆ-Կանադա սահմանի մոտ։
Միջադեպից անմիջապես հետո Հյուսիսային Ամերիկայի օդային տարածքը վերահսկող գեներալ Գլեն Վանհերկն ասաց, որ դեռ չի բացառում թռչող սարքի ծագման վերաբերյալ որևէ վարկած։ Մասնավորապես, ըստ նրա, տապալված օբյեկտը կարող է այլմոլորակային ծագում ունենալ։