Կինը լողափին հայտնաբերել է 139 տարի առաջ խորտակված նավի բեկորներ
ԱյլԱմերիկյան Մասաչուսեթս նահանգի Նանթաքետ կղզու բնակչուհին իր շան հետ լողափում զբոսնելիս պատահաբար հայտնաբերել է 1884 թվականին խորտակված նավի բեկորները։ Այդ մասին հայտնում է Nantucket Current-ը։
Ջես Էհերնն անմիջապես կասկածել է, որ դրանք 19-րդ դարի «Ուորեն Սոյերի» մնացորդներն են, քանի որ դրանից առաջ նույն տեղում հայտնաբերվել էին դրա մի քանի այլ փոքր բեկորներ։
Նավն անհետացել է 139 տարի առաջ՝ 1884 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ ուղեւորվում էր Նոր Օռլեանից Բոստոն։ Էհերնը նկարահանել է գտածոն և կապվել Էգան ծովային հետազոտական ինստիտուտի ներկայացուցչի հետ, ով իր հերթին կնոջ նկարահանած կադրերը ուղարկել է Ստորջրյա հնագիտական ռեսուրսների խորհրդի ղեկավար Դեյվ Ռոբինսոնին։
Կադրերը վերլուծելուց հետո Ռոբինսոնը և նրա թիմը հաստատել են, որ դրանք «Ուորեն Սոյերի» մնացորդներն են: Մի քանի օր անց հնագետը ժամանել է կղզի՝ անձամբ գնահատելու գտածոն։