Փեսայի մայրը հարսանեկան զգեստ է հագել արարողության ժամանակ և բարկացել հարսին
ԱյլԺասմին Հոփերի սկեսուրը որդու հարսանիքին նփրկայացել է սպիտակ զգեստով և զայրացրել հարսին։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է վերջինիս TikTok-յան էջում։
Աղջիկը պատմել է, որ փեսայի մայրն օգնել էր իրեն ընտրել հարսի շորը, ուստի գիտեր, թե ինչ մոդել է ինքը կրելւ տոնակատարության ժամանակ։ Սակայն, չնայած այս հանգամանքին, կինը տոնակատարությանը ներկայացել է նմանատիպ սպիտակ մաքսի զգեստով։
Հոփերի խոսքով՝ հարսանիքի օրն ինքը տարված էր տեղի ունեցող իրադարձություններով, ուստի որոշել էր հարաբերություններ չպարզել սկեսուրի հետ։ «Սակայն, երբ հաջորդ օրը նայում էի ինձ ուղարկված հարսանեկան լուսանկարները, մտածեցի. «Ինչո՞ւ է նա նույն զգեստով, ինչ ես»: Ես ավելի ու ավելի էի զայրանում, մինչև որ ուղղակի կատաղեցի»,- պատմել է տեսանյութի հեղինակը։
Ինը ամիս անց կինը ներողություն է խնդրել իր արարքի համար, բայց հետո որոշել է Սուրբ Ծննդյան բացիկների համար օգտագործել հարսանիքի նկարները, ինչը կրկին կոնֆլիկտ է առաջացրել։ Հոփերը նշել է, որ դրանից հետո դադարել է շփվել ամուսնու մոր հետ: