ՊՍԺ-ը կվաճառի Նեյմարին
Սպորտ
ՊՍԺ-ի ղեկավարները պատրաստվում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատվել հարձակվող Նեյմարից, ով փարիզյան ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, փարիզյան թիմը մտադիր է այս ամառ նոր ակումբ գտնել 31-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար, թեպետ Նեյմարն ինքը դեռ չի ցանկանում փոխել ակումբը։ Հարկ է նշել, որ հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։ Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում Ֆրանսիայի առաջնությունում, որոնցում խփել է 12 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։ Մինչ այդ բրազիլացին հանդես էր գալիս «Բարսելոնայում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)