ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում
Արտաքին Քաղաքական
«Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունը, որը Հայաստանը հրաժարվեց անցկացնել, կանցկացվի Ղրղզստանում։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություն անցկացնել, որի ընթացքում կիրականացվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և խաղաղապահ գործողության անցկացման առաջադրանքներ»,- ասել է նա, մեջբերում է ՏԱՍՍ-ը: Զորավարժությունների ժամկետները նշված չեն:
Հունվարի 10-ին Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է երկրում «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացման «անպատշաճության» մասին։ Կրեմլը վստահեցրել է, որ Երևանը մնում է Մոսկվայի «շատ մերձավոր դաշնակիցը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)