Սիրիայում թուրքամետ խմբավորման զինյալները փորձել են առևանգել փլատակների տակ ծնված նորածին աղջնակին
ԱյլՓետրվարի 9-ին Աֆրինում փլուզված տներից մեկի փլատակների տակ փրկարարները նորածին աղջկա էին հայտնաբերել։ Երեխայի մայրը, հայրը, երեք եղբայրներն ու քույրերը մահացել էին։ Աֆրինի «Ջեյհան» հիվանդանոցում աղջկան անվանել են Այա, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Աստվածային նշան»:
Հիվանդանոցի բժիշկները կարծում են, որ մայրը երեխային լույս աշխարհ է բերել ու մահացել փլատակների ապամոնտաժումից մի քանի ժամ առաջ։
Այսօր տեղեկություններ են ստացվել, որ թուրքամետ ահաբեկչական «Սուլթան Մուրադ» խմբավորման զինյալները հարձակվել են Աֆրինի հիվանդանոցի վրա՝ ցանկանալով առեւանգել Այային՝ նրան հետո վաճառելու համար։ Հիվանդանոցի տնօրեն Խալեդ Աթիան դաժան ծեծի է ենթարկվել, սակայն աշխատակիցներին հաջողվել է փրկել երեխային։