Արքայազն Ուիլյամը զարմացրել է բրիտանացի աշակերտներին անակնկալ տեսազանգով
ԱյլՈւելսի արքայազնը տեսազանգ է կատարել բրիտանացի դպրոցականներին՝ Իպսվիչի հիվանդանոց կատարած այցի ժամանակ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
TikTok-ում հրապարակված տեսանյութում 40-ամյա արքայազն Ուիլյամը հայտնվում է աշակերտների հեռախոսների էկրանին։ Այդ պահին նա աշակերտներից մեկի մոր հետ էր, ով աշխատում է Իփսվիչի հիվանդանոցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխաները ծիծաղում ապագա թագավորի հետ միասին։ Արքայազն Ուիլյամն այնուհետև ասում է տղային. «Մայրիկդ ինձ կերակրում է իր կեքսերով: Նրանք այնքան էլ լավ համ չունեն»: Ի պատասխան՝ երեխաներն սկսում են բարձր ծիծաղել։
Աշակերտը, ով հրապարակել է տեսանյութը, ավելի ուշ գրել է. «Ընկերոջս մայրը զանգահարել է նրան, երբ նա [Արքայազն Ուիլյամը] իր աշխատավայրում էր ․․․ Մենք բոլորս այնքան ցնցված էինք և չէինք սպասում դրան, ուստի ամբողջովին կորցրել էինք մեր խոսելու ունակությունը»: